Լրահոս
Օրվա լրահոսը

Հնդկաստանում հրմշտոցի արդյունքում 60 մարդ է զոհվել

Մարտ 05,2010 00:00

\"\"Հնդկաստանի հյուսիսային Ուտտար-Պրադեշ նահանգում գտնվող Ռամ Ջանկի տաճարում սկսված հրմշտոցի արդյունքում ավելի քան 60 մարդ է զոհվել, այդ թվում՝ կանայք եւ երեխաներ: Սակայն հնարավոր է, որ զոհերի թիվն ավելանա: Շատ կանայք եւ երեխաներ վնասվածքներ են ստացել, նրանցից 20-ի վիճակը բնութագրվում է ծանր: Այս մասին, «Reuters»-ի փոխանցմամբ, հաղորդել է տեղի ոստիկանապետ Բրիջ Լալը: Հրմշտոցը սկսվել է այն ժամանակ, երբ տաճարի մուտքի մոտ ծանր դարպասներն ընկել են մարդկանց վրա: 30 ուխտավոր մնացել է փլատակների տակ: «ԼՁԸՀ-ՁԸհհ»-ը տեղեկացնում է, որ տաճարում ընդհանուր առմամբ գտնվել է մոտ 8000 մարդ, որոնք ժամանել էին կրոնական տոնի կապակցությամբ անվճար ճաշին մասնակցելու եւ տեղի սրբի կողմից բաժանվող հագուստ ստանալու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել