Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գերմանիայում 4 իսլամիստ է դատապարտվել

Մարտ 05,2010 00:00

\"\"Գերմանիայի դատարանը բանտարկության է դատապարտել 4 գրոհային-իսլամիստների, որոնք Գերմանիայի տարածքում ԱՄՆ քաղաքացիների դեմ հարձակումներ էին ծրագրել: BBC-ի մատուցմամբ, Դյուսելդորֆում տեղի ունեցած դատավարության ժամանակ պարզվել էր, որ հանցագործները «Ջիհադի միություն» ծայրահեղական իսլամական կազմակերպության գերմանական մասնաճյուղի անդամներ են եղել: Նախաքննության տվյալներով, նրանք մտադիր են եղել սպանել ամերիկացիներին, ներառյալ՝ դիվանագետների եւ զինծառայողների, պայթեցումներ իրականացնել Ռամշտայնում գտնվող ԱՄՆ ռազմաօդային ուժերի հենակետերում եւ այլ օբյեկտներում:
Հանցագործներից երկուսը՝ Ֆրից Գելովիցն ու Դանել Շնայդերը, որոնք ծագումով Գերմանիայից են եւ ավելի ուշ իսլամ էին ընդունել, դատապարտվել են 12 տարվա, Թուրքիայի քաղաքացի Ադեմ Յլմազը՝ 11, խմբավորման եւս մեկ անդամ՝ թուրքական ծագումով Գերմանիայի քաղաքացի Աթիլլա Սելեկը՝ 5 տարվա ազատազրկման: Դատավոր Օտտմար Բրայդլինգի ասելով, բոլոր չորս ահաբեկիչները «երազում էին Գերմանիայում երկրորդ «սեպտեմբերի 11» իրականացնել»: Դատաքննության ժամանակ Սելեկն ու Շնայդերը հրաժարվել էին ծայրահեղականությունից՝ իրենց գործողությունները որակելով «սխալ»: Ահաբեկիչների դատավարությունը տեւել էր 10 ամիս: Այն ահաբեկչության հետ առնչություն ունեցող ամենամեծ գործն էր եղել, որը երբեւէ քննվել էր Գերմանիայի տարածքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել