Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Թուրքիան էլ կմեկնաբանի արձանագրությունները

Մարտ 05,2010 00:00

\"\"Եթե 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները ուղարկվեն Թուրքիայի Մեծ ազգային ժողով, ապա նրանք կհաստատվեն միայն Անկարայի կողմից լրացուցիչ մեկնաբանություններով: Այս մասին հայտնել է APA գործակալության՝ Թուրքիայի խորհրդարանի աղբյուրը: Դրա պատճառը, ըստ այդ աղբյուրի, Հայաստանի Սահմանադրական դատարանի կողմից արձանագրություններին վերաբերող հայտնի որոշումն է: Իսկ մեկնաբանությունների բովանդակությունը 3 կետից է բաղկացած եւ այսպիսին է.
«Օրակարգում պահել երկու երկրների պատմաբանների հանձնաժողովի ստեղծման հարցը՝ «ցեղասպանության» հետ կապված հավակնությունները հետաքննելու համար:
Հայաստանը, Ղարսի եւ մոսկովյան պայմանագրերի համաձայն, ճանաչում է Թուրքիայի գոյություն ունեցող սահմանները եւ հրաժարվում է տարածքային պահանջներից:
Պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկվեն Լեռնային Ղարաբաղը օկուպացիայից ազատելու ուղղությամբ»:
Աղբյուրի ասելով, Թուրքիայում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը մտավախություն ունի, որ թուրքական խորհրդարանում արձանագրությունների քննարկման ժամանակ պատգամավորները դեմ կարտահայտվեն դրանց վավերացմանը, ուստիեւ ցյուրիխյան արձանագրությունները ներկայացվելու են լրացուցիչ մեկնաբանություններով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել