Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հետաձգումը դարձել է օրինաչափություն

Մարտ 05,2010 00:00

Երեւանի Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցի նախկին ուսուցչուհի Նաիրա Եղիազարյանի հայցի (ընդդեմ դպրոցի տնօրեն Ռուզան Ազիզյանի՝ աշխատանքում վերականգնելու եւ հարկադիր պարապուրդի գումարը վճարելու պահանջով) քննության հետաձգումը կարծես դարձել է օրինաչափություն: Երեկ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Կ. Ֆարխոյանի նախագահությամբ, պետք է լսվեր հայցը, սակայն այն կրկին հետաձգվեց: Եթե նախորդ անգամ դատական նիստը հետաձգվեց գործում որպես 3-րդ կողմ ներգրավված՝ ԿԳՆ կրթության պետական տեսչության Գնահատման եւ վերլուծության բաժնի պետի տեղակալ Արմեն Գեւորգյանի՝ անձը հաստատող լիազորագիր չներկայացնելու պատճառով, ապա այս անգամ՝ նրա բացակայության պատճառով:
Հայցվորի ներկայացուցիչ Հարություն Բաղդասարյանը միջնորդություն ներկայացրեց՝ շարունակել նիստը, իսկ պատասխանողի ներկայացուցիչ Արշակ Թովմասյանը առաջարկեց նիստը հետաձգել, քանի որ իրենք բազում հարցեր ունեն տեսչության ներկայացուցչին ուղղելու: Այս միջնորդությունը բավարարվեց եւ նիստը հետաձգվեց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել