Սփյուռքի կողմից իրականացվող ո՞ր ծրագրերն եք առավել կարեւոր համարում Հայաստանի զարգացման համար. այս հարցը փետրվարի 22-մարտի 1 հատվածում ՀՀ Սփյուռքի նախարարությունը ուղղել է իր պաշտոնական կայքի այցելուներին: Մեկ շաբաթում հարցին պատասխանել է 13 մարդ: Կեսից ավելին՝ 53,85 տոկոսը, ամենակարեւորն է համարում Սփյուռքի մտավոր՝ ծրագրերը՝ փորձառություն, գիտելիքներ եւ այլն, 23 տոկոսի կարծիքով՝ կարեւոր են մշակութային ծրագրերը, 7,69 տոկոսը կարեւորում է կրթական ծրագրերը, 15,38 տոկոսը՝ Սփյուռքի ներդրումները: Հայկական սփյուռքի բարեգործական ծրագրերը՝ հարցման մասնակցած 13 հոգուց ոչ ոք չի կարեւորել:
Ի դեպ, նախարարությունը մինչեւ մարտի 7-ը երկարաձգել է հարցին պատասխանելու ժամկետը: