Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԼՈՌԻՆ ԿՍՊԱՍԻ, ԶՈՐԻՆ…

Մարտ 05,2010 00:00

ՀՀ կառավարությունը երեկ որոշել է 2010 թվականի պետբյուջեով Լոռու մարզի Դաշտադեմի համայնքի դպրոցի հիմնանորոգման եւ նախագծման համար առանձնացված 80,4 միլիոն դրամը ուղղել Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղի կենտրոնում գտնվող դպրոցի հիմնանորոգման աշխատանքների լրացուցիչ ֆինանսավորմանը: Ըստ կառավարության, որոշումը ընդունվել է՝ հաշվի առնելով, որ «մոտ 4 հազար բնակչություն ունեցող համայնքի աշակերտները ժամանակավոր հաճախում են գյուղից 4 կմ հեռու գտնվող դպրոց, որը սահմանամերձ գոտում է, խիստ վթարային, եւ դրա հետագա շահագործումը նպատակահարմար չէ»: Թե երբ պետությունը գումարներ կտրամադրի Դաշտադեմին, այսօր չի ասվում:
Հիշեցնենք, որ դպրոցների կամ գյուղական եւ միջհամայնքային ճանապարհների նորոգման համար փող չունեցող կամ չճարող կառավարությունը 97 միլիոն դրամ տվեց Զորի Բալայանին՝ աշխարհե-աշխարհ ման գալու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել