Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԾԱՌԵՐԸ ԿՓՈԽՎԵՆ

Մարտ 05,2010 00:00

Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հանձնարարությամբ ստեղծվել է մասնագիտական հանձնաժողով՝ մայրաքաղաքում սանիտարական ծառահատումներին եւ էտման աշխատանքներին կանոնակարգված, մասնագիտորեն հիմնավորված եւ միասնական մոտեցում ցուցաբերելու նպատակով: Տեղեկանում ենք Երեւանի քաղաքապետարանի կայքէջից: Հանձնաժողովում ընդգրկված են քաղաքապետարանի բնապահպանության վարչության, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի բնապահպանական ծրագրերի պատասխանատուներ, ՀՀ բնապահպանության նախարարության եւ «Օրհուս» տեղեկատվական վերլուծական կենտրոնների ներկայացուցիչներ, Երեւանի պետական համալսարանի ու Բուսաբանության ինստիտուտի գիտաշխատողներ, դոցենտներ:
Հանձնաժողովն ուսումնասիրել է Զաքյան եւ Խորենացի փողոցներում, ինչպես նաեւ Մյասնիկյան եւ Իսակովի պողոտաներում տեղակայված ծառերի վիճակը: Ըստ այդմ, Խորենացի եւ Զաքյան փողոցների թխկի եւ հացենատերեւ ծառատեսակները տնկվել են 1950-1955 թվականներին եւ դրանց բնամասերը լիովին քայքայված են, առաջացել են խոր փչակներ եւ զգալի ճաքեր, որոնք էլ թուլացրել են այդ ծառերի արմատային համակարգը: Թխկիների առավելագույն կենսունակությունը 45-50 տարի է, սակայն այսօր դրանք գերազանցում են 50 տարին: Նման ծառերն այսօր պոտենցիալ վտանգ են ներկայացնում ինչպես ճանապարհատրանսպորտային պատահարների, այնպես էլ մարդկանց կյանքի առումով: Հանձնաժողովը որոշել է վթարային վիճակում գտնվող այս ծառատեսակները 2010թ. ընթացքում հատել եւ դրանց տեղում նոր տնկիներ տեղադրել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել