Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԱՂԲԱՎԱՅՐ

Մարտ 05,2010 00:00

«Մեր քաղաքում առկա հասարակական տրանսպորտի տարբեր ձեւերի համամասնությունները չափազանց խեղված են: Եթե մենք մեր քաղաքը համեմատենք առաջադեմ՝ Ստոկհոլմի, Վիեննայի եւ այլ քաղաքների հետ, ապա ուղիղ հակառակ պատկերը կտեսնենք»,- երեկ լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Սպառողների ասոցիացիայի» նախագահ Արմեն Պողոսյանը: Ուսումնասիրելով տրանսպորտի խնդիրները բնապահպանական, սոցիալական, ֆինանսական առումներով, Ա. Պողոսյանը եկել է այն եզրակացության, որ Հայաստանը ավտոմեքենաների աղբավայր է:
Ա. Պողոսյանի հավաստմամբ՝ քաղաքակիրթ երկրներում խիստ սահմանափակված է ավտոմեքենաների վազքի տարիքը, եւ այդ մեքենաները առաջավոր երկրներում նախանշված ժամկետում օգտագործելուց հետո արտահանվում են մեր երկրի պես երկրներ: Թեեւ Հայաստանի պես կան շատ այլ պետություններ, որտեղ նույնպես գնում են այդպիսի մեքենաներ: Ասոցիացիայի նախագահի ներկայացմամբ, վերջին տարում հանրապետություն ներկրվել է 15 հազար մեքենա. հիմնական խնդիրն այն է, թե ինչպիսի մեքենա է ներկրվում՝ ի՞նչ տեսակի, որակի եւ անվտանգության ի՞նչ մակարդակով: Ա. Պողոսյանի խոսքերով՝ Հայաստան եկած ավտոմեքենաներից ոչ մեկը ուտիլիզացիայի, այսինքն՝ ոչնչացման չի ենթարկվել: Մեքենաներն օգտագործվում են այնքան ժամանակ, մինչեւ ֆիզիկապես այլեւս հնարավոր չի լինում դրանք օգտագործելը, իսկ երբ մեքենաները շարքից դուրս են գալիս, դրանց կմախքներն այդպես էլ մնում են փողոցներում, բակերում կանգնած:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել