Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԱԼԵՐԳԻԱՆ ԱՄՈՒՍՆՈՒՑ, ԿՆՈՋԻՑ ԷԼ Է ԱՌԱՋԱՆՈՒՄ»

Մարտ 05,2010 00:00

ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր թոքաբան, «Ասթմա» հանրապետական կենտրոնի տնօրեն Անդրանիկ Ոսկանյանի խոսքերով, թյուր կարծիք է, թե գարնանը հիվանդությունները շատանում են, սակայն նա չբացառեց, որ գարնանը որոշ խրոնիկ հիվանդություններ՝ փսորիազ, ալերգիա, բրոնխեալ ասթմա եւ մի շարք այլ հիվանդություններ սրվում են: Թեեւ թոքաբանն ասաց, որ Հայաստանում ասթմայով հիվանդների պաշտոնական վիճակագրություն չկա, բայց նշեց, որ գրանցված հիվանդների թիվը հասնում է 7 հազարի: Պարոն Ոսկանյանն ասաց, որ վերջերս մոտ 20 դպրոցների տարրական դասարաններում (1-3-րդ) անցկացրած ուսումնասիրությունների արդյունքում պարզել են. «Բրոնխեալ ասթմայով հիվանդ երեխաների միայն 0,9%-ն էր հաշվառված պոլիկլինիկաներում, մինչդեռ հիվանդ երեխաների թիվն ընդհանուր առմամբ 26% էր»: Պարոն Ոսկանյանի տեղեկացմամբ, բրոնխեալ ասթման առաջանում է իմունալ զգայուն համակարգ ունեցող մարդկանց մոտ, հետեւաբար անհրաժեշտ է այդ համակարգը հանդարտեցնել. «Հանդարտեցնելը հորմոնալ համակարգի հետ է կապված, եթե հորմոնալ համակարգը կարգավորենք, ապա մենք հիվանդությանը կհաղթենք»: Թոքաբանի խոսքերով,  ալերգիան հիվանդություն չէ, այլ օրգանիզմի՝ դժգոհության արտահայտման ձեւ. «Ալերգիան ոչ թե բուժել է հարկավոր, այլ գտնել դրա պատճառը, օրինակ՝ կարող է լինել ամուսինը կամ կինը, պահարանը եւ մի շարք այլ իրեր»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել