Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՄՈՒԼՆ ԷԼԻ ԽԵՂԱԹՅՈՒՐԵԼ Է

Մարտ 05,2010 00:00

\"\"

Թուրքական «Zaman» օրաթերթը երեկ հարցազրույց է հրապարակել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ: «Ցեղասպանությունը»
պետք է թողնել պատմաբաններին» վերնագրված հարցազրույցում նրան են վերագրվել հետեւյալ պնդումները. «Պատմությունը պետք է թողնել պատմությանը: Թող այն պատմաբանները մեկնաբանեն»: ՀՖՖ նախագահը հաստատելով, որ «Զամանին» հարցազրույց է տվել՝ հայկական մի քանի կայքերի պարզաբանել է, թե ինքը չի ասել, որ պատմությամբ միայն պատմաբանները պետք է զբաղվեն. «Ես այդպիսի բան չեմ ասել: Իրենք են հնարել»: Նշենք, որ Ռուբեն Հայրապետյանը Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հետ այս օրերին գտնվում է Թուրքիայում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել