Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՍԱՀԱԿՅԱՆԸ ՀԵՌԱՑԱՎ ԿՅԱՆՔԻՑ

Մարտ 04,2010 00:00

102 տարեկանում կյանքից հեռացավ արվեստի վաստակավոր գործիչ, «Ճանապարհ դեպի կրկես» ֆիլմի ռեժիսոր Լեւոն Իսահակյանը, որի կենսագրությունը արտացոլում է հայկական կինոարվեստի տարեգրությունը, իսկ ֆիլմերը՝ հայրենիքի պատմությունը: Ծնվել էր Ալեքսանդրապոլում, եղել Լենինականի առաջին պիոներտան տնօրենը, «Անուշ» ֆիլմում խաղացել Մոսի: Նա հեղինակն է ազգի ականավոր զավակների մասին շատ ֆիլմերի:  Լեւոն Իսահակյանն առաջին կինոռեժիսորն էր, որը խոսեց հայոց ցեղասպանության մասին՝ «Հայրենի երկիր» ֆիլմում: Վարպետի հուղարկավորությունը՝ մարտի 4-ին, ժ. 14-ին, հասցեն՝ Մաշտոցի պողոտա 54, բնակարան 16-ից:
    

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել