Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ԲԻՆԻԱՄԻՆ ՆԵԹԱՆՅԱՀՈՒԻՆ

Մարտ 04,2010 00:00

Դուբայի ոստիկանության ղեկավար, գեներալ-լեյտենանտ Դահի Խալֆան Թամիմը պահանջել է ձերբակալել Իսրայելի վարչապետ Բինիամին Նեթանյահուին եւ Իսրայելի հատուկ ծառայության՝ «Մոսսադի» ղեկավար Մեյրա Դագաին: Նա դիմել է Դուբայի դատախազին՝ առաջարկելով այդ երկու անձանց ձերբակալելու թույլտվություն տալ: Ինչպես փոխանցում է ԼՁԸՀ-ՁԸհհ-ը, ավելի վաղ Դուբայի ոստիկանապետը հրապարակայնորեն հայտարարել էր, թե գործնականում վստահ է, որ Դուբայի հյուրանոցներից մեկում պաղեստինյան «Համաս» շարժման առաջնորդ Մահմուդ ալ-Մաբուհի սպանության պատասխանատուն իսրայելական հատուկ ծառայությունն է: Նա նաեւ կարծիք էր հայտնել, թե Իսրայելը «ծանր վիրավորանք» է հասցրել Դուբային եւ արեւմտյան այն երկրների կառավարություններին, որոնց անձնագրերն օգտագործելով՝ «Մոսսադի» գործակալները հատել էին Արաբական Միացյալ Էմիրությունների սահմանը:
Հիշեցնենք, որ դեռ երեքշաբթի օրը Դահի Թամիմը պաշտոնական հարցում էր ուղարկել ԱՄՆ Հետախուզության դաշնային բյուրո՝ ճշտելու այն մարդկանց շրջանակը, ովքեր ինքնաթիռի տոմս գնելու եւ Դուբայի հյուրանոցում մնալու ընթացքում օգտագործել էին ամերիկյան տարածաշրջանային «MetsBank»-ի վարկային քարտերը: Դուբայի ոստիկանության տվյալներով, «Համասի» առաջնորդի թվով 27 «լիկվիդատորներից» 13-ը օգտվել էր հենց այդ բանկի քարտերից: Ավելի վաղ Դուբայի ոստիկանապետն արդեն հայտարարել էր, որ Իսրայելի քաղաքացիներն այլեւս իրավունք չեն ունենալու մտնել ԱՄԷ-ի տարածք, եթե անգամ ունենան նաեւ այլ երկրի քաղաքացիություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել