Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ ԵՆ ԻՐԱՆԻՆ ԶԵՆՔ ՓՈԽԱՆՑԱԾ ԻՏԱԼԱՑԻՆԵՐ

Մարտ 04,2010 00:00

Իտալիայի սահմանապահ ոստիկանությունը ձերբակալել է 9 անձանց, ովքեր կասկածվում են Իրանին զենքի ապօրինի մատակարարման մեջ: BBC-ի մատուցմամբ, ոստիկանությունը ձերբակալվածների անունները չի նշել, բայց հայտնի է, որ մաքսանենգների թվում կան ե՛ւ իտալացիներ, ե՛ւ իրանցիներ: Հիշեցնենք, որ ՄԱԿ-ը արգելանք է դրել Իրանին զենքի մատակարարման վրա: Սպասվում է, որ Իտալիայի իշխանության ներկայացուցիչները հրապարակելու են ձերբակալության հետ կապված մանրամասնություններ: Իտալիան ԵՄ անդամ երկրների շարքում Իրանի հետ ամենախոշոր առեւտրային գործընկերություն հաստատած երկիրն է, բայց միաժամանակ հանդես է գալիս միջուկային ծրագրերի հետ կապված Իրանի նկատմամբ պատժամիջոցների խստացման օգտին: Արեւմուտքը Իրանին մեղադրում է միջուկային զենք ստեղծելու փորձերի համար, մինչդեռ Իրանի ներկայացուցիչները պնդում են, որ միջուկային իրենց ծրագիրը բացառապես խաղաղ նպատակներ է հետապնդում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել