Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԹՈՒՐՔԻԱՆ ՊԱՏՐԱՍՏ Է ՄԻՋՆՈՐԴԻ ԴԵՐ ՍՏԱՆՁՆԵԼ

Մարտ 04,2010 00:00

\"\"Թուրքիան պատրաստ է վերսկսել իր միջնորդական առաքելությունը՝ Սիրիայի եւ Իսրայելի հետ անուղղակի բանակցություններում: Այդ մասին, ըստ ԼՁԸՀ-ՁԸհհ-ի, հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն՝ Կահիրեում, եգիպտացի իր գործընկերոջ՝ Ահմեդ Աբու ալ-Գեյթի հետ բանակցությունների արդյունքում: «Եթե երկու կողմերն էլ քաղաքական կամք ցուցաբերեն, ապա մենք պատրաստ ենք միջնորդի դեր ստանձնել»,- ասել է Դավութօղլուն: Սիրիա-իսրայելյան անուղղակի խորհրդատվությունները, որոնց որպես միջնորդ մասնակցում էր Անկարան, ընդհատվել էին 2008թ. վերջին՝ Իսրայելի կողմից Գազայի հատվածում, «Ձուլած արճիճ» ռազմական գործողության մեկնարկի հետ կապված: Այն ժամանակ Իսրայելի գործողությունները խստորեն քննադատվեցին նաեւ թուրքական իշխանության կողմից: Իր հերթին Իսրայելի ԱԳ նախարար Ավիգդոր Լիբերմանը անցյալ տարեվերջին հայտարարել էր, թե մերժում է Անկարայի՝ որպես միջնորդի մասնակցությունն այդ բանակցություններին: Միաժամանակ սիրիացիները պնդում են, որ բանակցություններն ընթանան առանց նախապայմանների եւ բացառապես Թուրքիայի միջնորդությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել