Իրաքի փոխնախագահ Թարիք ալ-Հաշիմին (նկարում) ներողություն է հայցել Սիրիայի ղեկավարությունից՝ նախկինում իր երկրի կողմից Սիրիային ուղղված՝ Բաղդադում տեղի ունեցած ահաբեկչությանն առնչություններ ունենալու հայտարարության համար: Նա առաջին իրաքցի բարձրաստիճան քաղաքական գործիչն է, որ ողբերգական այդ ահաբեկչությունից հետո այցելել է Սիրիա:
Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ հանդիպման ժամանակ ալ-Հաշիմին հայտարարել է, թե Իրաքը մտադիր է «նոր էջ բացել» երկկողմ հարաբերությունների պատմության մեջ եւ «վերադառնալ ռազմավարական համագործակցության խորհուրդ ստեղծելու նախագծի քննարկմանը»: Ալ-Հաշիմին քննադատել է իր երկրի վարչապետ Նուրի ալ-Մալիկին՝ «իրաքցի հարյուր հազարավոր փախստականներին ապաստան տված Սիրիայի» դեմ բազմաթիվ անգամ հնչեցրած մեղադրանքների եւ քննադատության համար:
ԼՁԸՀ-ՁԸհհ-ի մատուցմամբ, իր հերթին Սիրիայի առաջնորդը իրաքցիներին մաղթել է մարտի 7-ին կայանալիք համընդհանուր ընտրությունների բարեհաջող ընթացք՝ կարծիք հայտնելով, որ դրանք «Իրաքի համար կդառնան դեպի խաղաղության, անվտանգության եւ ազգային համաձայնության ճանապարհին կարեւոր հանգրվան», նաեւ հույս է հայտնել, որ «Բաղդադում նոր կառավարության ձեւավորումից հետո Իրաք-Սիրիա հարաբերությունները կվերադառնան նախկին հուն»: