Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Յուլիա Տիմոշենկոյի կառավարությունը պաշտոնանկ արվեց

Մարտ 04,2010 00:00

\"\"Ուկրաինայի Գերագույն ռադան երեկ քննարկել է Յուլիա Տիմոշենկոյի կառավարության վստահության հարցն ու քվեարկել է հօգուտ կառավարության պաշտոնանկության: Տիմոշենկոյի կառավարության պաշտոնանկության օգտին անհրաժեշտ 226-ի փոխարեն քվեարկել է 243 պատգամավոր, այդ թվում՝ նախկին կոալիցիոն խմբակցություններից: Ուկրաինայի Սահմանադրության համաձայն, մինչեւ նոր կառավարության անդամների նշանակումը պաշտոնանկ եղած կառավարությունը՝ իր անդամներով որպես ժամանակավոր պաշտոնակատարներ, շարունակելու է կատարել իր պարտականությունները:
Քվեարկությունից առաջ իրեն հատկացված 45 րոպեի փոխարենը ընդամենը 15 րոպեանոց ելույթով հանդես է եկել Տիմոշենկոն եւ ասել, որ եթե Ռադան ընդունի կառավարության պաշտոնանկության մասին որոշում, իր նախարարներն անմիջապես հրաժարական կտան իրենց պաշտոններից: Նա իր ելույթում խոսել է նաեւ Յանուկովիչի իշխանության օրոք սպառնալիքների մասին եւ խոստացել է որպես ընդդիմություն՝ պայքարել հանուն Ուկրաինայի ազգային շահերի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել