Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Պայքարենք միասին

Մարտ 04,2010 00:00

\"\"Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը եւ ՀՀ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, «հաշվի առնելով պետական կառավարման մարմինների եւ քաղաքացիական հասարակության համագործակցության կարեւորությունը կոռուպցիայի դեմ պայքարում», կոռուպցիայի դեմ պայքարի փոխըմբռնման հուշագիր են ստորագրել: Ավելի վաղ նման հուշագիր էր  ստորագրվել Իջեւանի Շահերի պաշտպանության եւ աջակցության կենտրոնի եւ մարզի 4 քաղաքապետարանների միջեւ:
Իջեւանում Շահերի պաշտպանության եւ աջակցության կենտրոնը (ՇՊԱԿ) բացվել է 2008-ի դեկտեմբերի 3-ին՝ ԱՄՆ  միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ: Կենտրոնը (տնօրեն՝ Վահագն Թամրազյան) իրավաբանական աջակցություն է ցուցաբերում քաղաքացիներին, լսում  կոռուպցիային վերաբերող  բողոքները, օգնում դրանք ձեւակերպել՝ մարդկանց  շահերը պաշտպանելու գործում, իրավունքի տարբեր ոլորտներին վերաբերող տեղեկատվական թերթիկներով հանրային իրազեկում իրականացնում, կոռուպցիայի մասին հեռուստահաղորդումներ եւ սեմինարներ կազմակերպում: Հանրապետությունում ստեղծված 11 ՇՊԱԿ-ներից 5-ը տնօրինում է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան:
Ըստ ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանի, կարեւոր են օրենսդրության համակարգային եւ ընթացակարգային բարեփոխումները, որպեսզի օրենսդրության մեջ կոռուպցիայի համար  սողանցքեր  չլինեն:
Իսկ ահա, ըստ հակակոռուպցիոն գործողության մոբիլիզացման ծրագրի ղեկավարի տեղակալ Էդուարդո Ֆլորես-Տրեխոյի, կոռուպցիայի դեմ պայքարում պետական մարմինների եւ քաղաքացիական հասարակության համագործակցության անհրաժեշտությունն է կարեւոր, նաեւ երկրում  օրենքի գերակայության առկայությունը: Օրինակ, մեքսիկացիները աշխատանքի համար հատելով ԱՄՆ սահմանը, իսկույն դառնում են օրինապահ:
Բայց մեր օրենսգրքերն ու օրենքները շատ ծանրաբեռնված են  խրթին հոդվածներով, հասարակ քաղաքացին ի վիճակի չէ այդ ամբողջը յուրացնել, ինչը կոռուպցիայի համար  պարարտ հող է ստեղծում, հարկավոր է օրենքների պարզ շարադրանքով, բացատրություններով հանրությանը իրազեկել:
Հուշագրի ստորագրմանը ներկա է եղել նաեւ ՀՀ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը եւ տեսնելով սեմինարի ներկաներին, կատակել է. «Ինչ շատ եք, բոլորդ էլ կոռուպցիայի՞ դեմ եք պայքարում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել