Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԼԵՅՏԵՆԱՆՏ-ՄԱՏԱԿԱՐԱՐԸ ԲՌՆՎԵՑ

Մարտ 04,2010 00:00

Օպերատիվ տեղեկություններն իրականացնելիս անձնական ստուգման է ենթարկվել ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի կրտսեր մասնագետ, արդարադատության լեյտենանտ Գրիգոր Հարությունյանը: ԱՆ մամուլի քարտուղար Լանա Մշեցյանի տեղեկացմամբ, ստուգման ընթացքում նա ներկայացրել է իր համազգեստի վերնաշապիկի տակ թաքցրած ծխախոտի տուփը, որի մեջ հայտնաբերվել են ծխախոտի երկու գլանակ՝ պոլիէթիլենային թաղանթով փաթեթավորված, 2.9 գրամ ընդհանուր քաշով, կանաչ գույնի, մանրացված, յուրահատուկ հոտով զանգվածով:
Գ. Հարությունյանը հայտնել էր, որ հայտնաբերվածը թմրանյութ է, որը նա պետք է 35 000 դրամի դիմաց փոխանցեր նույն քրեակատարողական հիմնարկում գտնվող կալանավորված անձ Արթուր Սմբատյանին, ում հետ նախօրոք եկել էր հանցավոր համաձայնության: Կատարվում է հետաքննություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել