Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հավաքագրել են 102%-ով

Մարտ 04,2010 00:00

Այս տարվա հունվար-փետրվար ամիսներին Երեւան համայնքի բյուջետային մուտքերն ապահովվել են 92%-ով, այդ թվում՝ սեփական եկամուտների հավաքագրումը կազմել է 102%։ Այս մասին տեղեկանում ենք քաղաքապետարանի լրատվական կայքից: Մարտի 2-ին կայացած խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը հանձնարարական է տվել հարկային եկամուտների հավաքագրումն ավելի արդյունավետ կազմակերպելու վերաբերյալ։ Տրանսպորտի վարչության պետի զեկույցի համաձայն՝ մայրաքաղաքում կահավորված 330 կանգառասրահ կա, անհրաժեշտ է տեղադրել եւս 370-ը, հարցի վերաբերյալ առաջարկը քննարկվում է ճանապարհային ոստիկանության հետ։
«Երքաղլույս» ընկերությունը, ըստ այդ ընկերության տնօրենի, նորոգել ու թարմացրել է մալուխային ցանցի՝ ձմռանը վնասված հատվածը, շարքից դուրս եկած լապտերները փոխարինվել են նորերով։ Կոմունալ վարչության պետը ներկայացրեց գարնանային աշխատանքների ընթացքը. քաղաքապետի հանձնարարությամբ «Երեւան Ջուր» ընկերության կողմից շարունակվում են անձրեւատարների մաքրման աշխատանքները։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել