Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հեռակա բուժօգնություն

Մարտ 04,2010 00:00

ՀՀ Տավուշի մարզպետարանից տեղեկացանք, որ մարզի առողջապահական համակարգի կադրային ներուժի համալրման եւ նորացման նպատակով ՀՀ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը համագործակցության առաջարկով դիմել է Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Գոհար Քյալյանին: Տավուշ է այցելել համալսարանի ուսումնական մասով պրոռեկտոր Գեւորգ Յաղջյանը եւ հարցը քննարկել մարզպետի, մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Կարինե Դովլաթբեկյանի, «Իջեւանի ԲԿ» ՓԲԸ-ի տնօրեն Հրաչյա Ներսիսյանի, «Իջեւանի ԱԱՊԿ» ՓԲԸ-ի տնօրեն Գրիգոր Նազինյանի հետ:
Կողմերը մտադիր են կնքել պայմանագիր, ըստ որի, վերջին կուրսում եւ վերամասնագիտացման փուլում գտնվող ուսանողի մասնագիտացումը իրականացվի անվճար, պայմանով, որ նա ավարտելուց հետո առնվազն 3 տարի աշխատի Տավուշում: Բացի այդ, համալսարանի աջակցությամբ առաջիկայում Իջեւանի բժշկական կենտրոնում նախատեսվում է ներդնել նաեւ հեռակառավարմամբ բժշկական ծրագիր, որը հնարավորություն կտա բուժող բժշկին անմիջապես խորհրդատվություն ստանալ ոչ միայն համալսարանական կլինիկայի, այլեւ, անհրաժեշտության դեպքում, Նյու Յորքի եւ Զալցբուրգի կլինիկաների մասնագետներից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել