Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ուղեցույցներ չկան

Մարտ 04,2010 00:00

Այսօր մայրաքաղաքի, ինչու չէ՝ նաեւ հանրապետության այլ փողոցներում, բացակայում են մի շարք կարեւոր ուղեցույցներ: Առաջին հերթին խոսքը բժշկական կենտրոնների ուղեցույցների մասին է: Եթե քաղաքում նորեկ ես կամ ուղղակի քաղաքի հիվանդանոցների գտնվելու վայրը չգիտես, ապա բավական ժամանակ է պետք, որպեսզի դրանք գտնես: Մինչդեռ երբեմն անհրաժեշտ է հիվանդին շտապ տեղափոխել կոնկրետ որեւէ հիվանդանոց՝ ոչ թե տաքսիով կամ շտապօգնության մեքենայով, այլ քո սեփական փոխադրամիջոցով: Միջազգային պրակտիկայում որպես բժշկական հաստատության նշան օգտագործվում է կամ կապույտ H տառը, որը նշանակում է հոսպիտալ կամ կարմիր խաչը, որի նշանակության մասին բոլորը գիտեն: Այս նշաններից որեւէ մեկը տեղադրվում է պողոտայում կամ մայրուղում, որտեղից սլաքի ուղղությամբ կարճ ճանապարհը կարող է հասցնել հիվանդանոց: Մայրաքաղաքի Բաղրամյան եւ Պռոշյան փողոցներում տեղադրված են Ղազախստանի Հանրապետության դեսպանատան ուղեցույց նշանները, հավանաբար այդ երկրի դեսպանատան գտնվելու վայրը շատ կարեւոր է, բայց նույն Պռոշյան փողոցում չկա մի նշան «Նաիրի» բժշկական կենտրոնի վերաբերյալ: Հանրապետությունում երթեւեկության նշանները նույնպես քիչ են կամ ընդհանրապես բացակայում են: Եվրոպական երկրներում եւ ԱՄՆ-ում թույլատրելի արագության նշանը ըստ օրենքի տեղադրվում է յուրաքանչյուր 500 մետրի վրա, ինչը չի կարելի ասել մեր հանրապետության փողոցների կամ մայրուղիների մասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել