«Առավոտի» երեկվա համարում տպագրված «Ո՞վ է ամենաազնիվ նախարարը» լուրի մեջ տեղ է գտել տեխնիկական վրիպակ՝ տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանի անունը պատահաբար դարձել է… Գեւորգ Պետրոսյան: Ազնվորեն հայցում ենք նախարարների ազնվության վարկանիշային ցանկում վերջից չորրորդ տեղը գրաված Գուրգեն Սարգսյանի ներողամտությունը եւ մաղթում, որ հաջորդ անգամ ավելի լավ տեղ գրավի: