Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ-Ն ՄԵԶ 157,3 ՄԼՆ ԵՎՐՈ ԿՆՎԻՐԻ

Մարտ 04,2010 00:00

Եվրոպական հարեւանության եւ գործընկերության քաղաքականության շրջանակներում Եվրամիությունը 2011-2013 թթ. Հայաստանին 157,3 մլն եվրո հատկացնելու վերաբերյալ որոշում է կայացրել: Այդ մասին ասվում է Եվրահանձնաժողովի մամուլի հաղորդագրության մեջ: «Արմինֆո» գործակալությունը հաղորդում է, որ համաձայն նույն հաղորդագրության՝ ԵՄ հարեւան երկրների շրջանում ներդրումների ընդհանուր ծավալը կկազմի 5,7 մլրդ եվրո: Ուկրաինան կստանա 470,1 մլն եվրո, Մոլդովան` 273,1 մլն եվրո, Վրաստանը` 180,3 մլն եվրո եւ Ադրբեջանը` 122,5 մլն եվրո:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել