Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՏԱԹԵՎԻ ՃՈՊԱՆՈՒՂԻՆ՝ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ՞Ն

Մարտ 04,2010 00:00

Երեկ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է եգիպտական «ԱՐՏՈԿ գրուպ» ներդրումային ընկերության պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում Տիգրան Սարգսյանը կարեւորել է գիտելիքահենք տնտեսության զարգացման առաջնայնությունը՝ այդ գործում առանցքային դեր վերապահելով տեխնոպարկերի ստեղծմանը:
Զրուցակիցներն անհրաժեշտ են համարել տեխնիկական բիզնես պարկերի ստեղծումը, որոնք պետք է ներառեն բոլոր անհրաժեշտ ծառայությունները տեղեկատվական տեխնոլոգիաների եւ գիտության ոլորտներում: Հանդիպմանը փոխադարձաբար կարեւորվել է ազատ տնտեսական գոտիների վերաբերյալ նախագծերի իրականացումը, անդրադարձ է արվել լայնաշերտ համացանցի ձեւավորման հնարավորություններին: Տ. Սարգսյանը նշել է, որ ՀՀ կառավարության կողմից հավանության է արժանացել էլեկտրոնային հասարակության ձեւավորման հայեցակարգը, որը ներառում է նաեւ էլեկտրոնային կառավարման համակարգի շարունակական զարգացման հեռանկարները: Նա հրավիրել է հյուրերին Հայաստան այցելել հոկտեմբերին՝ մասնակցելու աշխարհի ամենաերկար՝ Տաթեւի ճոպանուղու բացմանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել