Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԵՏԱՂԻ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄԸ՝ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՈՒՂԻ

Մարտ 04,2010 00:00

Երեկ Հանրային խորհրդի ֆինանսական եւ բյուջետային հաձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը եւ արդյունաբերական հարցերի ենթահանձնաժողովի 32 անդամները էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի հետ երկու ժամից ավելի տեւած քննարկմանը ներկայացրել են իրենց առաջարկները՝ ՀՀ արդյունաբերության զարգացման հայեցակարգի ուրվագծում լրացումներ անելու շուրջ: Ըստ Հանրային խորհրդի մամուլի ծառայության՝ հնչած առաջարկներից են՝ արդյունաբերությունը Հայաստանում ամրագրել որպես տնտեսության հիմք եւ գերակա ուղղություն. վերականգնման ենթակա գերակա ճյուղեր սահմանել քիմիական արդյունաբերության վերականգնումը «Նաիրիտի» բազայի վրա, գունավոր մետալուրգիայի վերականգնումը՝ հանքանյութերի վերամշակման ճանապարհով՝ մինչեւ վերջնական պրոդուկտի մշակում, սեւ մետալուրգիայի վերականգնումը՝ մետաղի թափոնների վերամշակման ճանապարհով, քարի սիլիկատների, էլեկտրատեխնիկական եւ սարքաշինական, դեղագործական արդյունաբերության զարգացումը, ռազմարդյունաբերական համալիրի համար ռադիոէլեկտրոնիկայի արտադրությունը, գերբարձրձայնային հաճախականության, ինֆրակարմիր, նանոտեխնոլոգիական սարքերի արտադրությունը: Առաջարկների մեջ է պետական մասնակցությամբ վենչուրային հիմնադրամի ստեղծումը՝ ֆինանսավորելու գիտատեխնիկական առանձնահատուկ եւ ռիսկային ծրագրերը՝ ներգրավելով կիրառական գիտահետազոտական ինստիտուտները: Առաջարկ կա նաեւ, որ հայեցակարգը լրացնելուց հետո օրենք ընդունվի արդյունաբերության վերականգնման մասին:
Ներսես Երիցյանը խոստացել է առաջարկները քննարկել նախարարությունում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել