Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մարքսիստն առաջարկում է ազգայնացնել «ՀայՌուսգազարդը»

Մարտ 04,2010 00:00

\"\"Եվ՝ ոչ միայն

Մարքսիստ Դավիթ Հակոբյանը նույնպես գտնում է, որ Հայաստանին եւ հայ ժողովրդին այսօր անհրաժեշտ է սկզբունքորեն նոր տնտեսական քաղաքականություն: Նրա համոզմամբ, սակայն, այս բնագավառում ոչ իշխանությունը, ոչ ընդդիմությունը «հեղափոխական գաղափարներ բացարձակապես չեն առաջարկում», նկատի ունի նաեւ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի՝ վերջերս հրապարակած առաջարկները: Իսկ իր՝ մարքսիստի հեղափոխական տնտեսական առաջարկները հետեւյալն են. «Պետության կողմից տնտեսության վերահսկում եւ կանոնավորում. հատկապես, գների եւ գնագոյացման գործընթացների վրա պետական վերահսկողության սահմանում, մասնավորաբար, հարաբերական գնագոյացման ոլորտում: Բոլոր միջնորդ, շահարկող, հանցագործ օղակների գլխատում: Սկզբունքորեն նոր տիպի շուկայի ձեւավորում, որը ներառում է սեփականության երեք ձեւերի՝ մասնավոր, պետական եւ կորպորատիվ, ներդաշնակ համագործակցությունը»: Մարքսիստը գտնում է, որ այսօր մեր հանրապետությանն անհրաժեշտ է $10 միլիարդ պետական բյուջե, մինչդեռ 20 տարում այն չի հասել նույնիսկ $1 միլիարդի: Ուստի ամենաառաջնային եւ անհրաժեշտ քայլ է համարում «կոմպրադորական, գործամոլական կապիտալի գլխատումը»: Այսինքն՝ ազգայնացումը եւ «գործարարական կապիտալի պետական հովանավորչությունը»: Նրա խորին համոզմամբ, ինչքան էլ կատարելության հասցվի հարկային վարչարարությունը, միեւնույն է՝ պետական մեքենան մնալու է «տզրուկներին», քանի որ չի մասնակցում արտադրողական ուժերի զարգացմանը եւ պետական բարիքների վերարտադրմանը: Իսկ թե ինչպես է մարքսիստը պատկերացնում բուրժուական ձեռնարկատիրության եւ ազգայնացման համատեղությունը՝ «Բոլոր կորպորատիվ սեփականություններում, որտեղ ձեռնարկատիրական կապիտալի հետ չինովնիկական աթոռը որպես պետական տեռորի միջոց օգտագործելու ճանապարհով արտադրական սուբյեկտի 50%-ը զավթվել է բարձրաստիճան չինովնիկների կողմից (կոմպրադորական կապիտալ), այդ բաժինն ազգայնացնել, իսկ գործարարական կապիտալի բաժինը՝  ազգայնացված բաժնի հետ, վերակազմավորել պետություն-մասնավոր կորպորատիվ սեփականության»: Այս առիթով մեր զրուցակիցը հետեւյալ օրինակն է բերում. «Նախկին նախագահը փայատեր է կապի եւ տրանսպորտի ոլորտի կազմակերպություններում եւ առանց ներդրումների, իր զբաղեցրած աթոռն օգտագործելով՝ որպես պետական ահաբեկչության լծակ: Ահա թե ինչը պետք է գլխատենք եւ ազգայնացնենք, որն էլ պետբյուջեն համալրելու կարեւորագույն ձեւերից է»:
Մարքսիստը դեռ շարունակում է պահանջել, որպեսզի Սահմանադրության մեջ վերականգնվի տնտեսական բլոկը, որը պետք է հստակ պատասխանի, թե սեփականության որ ձեւերն արտադրության որ ոլորտներում են արդյունավետ գործում, հստակ սահմանի, թե որ դեպքերում կարելի է տվյալ սուբյեկտն ազգայնացնել, որ դեպքերում՝ ապապետականացնել: Ավելին, նա գտնում է, որ ազգայնացումն ու ապապետականացումն անընդհատ եւ իրար հակակշռող գործընթացներ պետք է լինեն: Այս պարագայում եւ մեր օրերում դրա ամենավառ օրինակը մեր զրուցակիցը համարում է «ՀայՌուսգազարդի» օրինակը՝ այնպես, ինչպես իր երկրում Պուտինն ազգայնացրեց նավթի եւ գազի ոլորտները: Եվ երրորդ, ոչ պակաս կարեւոր խնդիրը, որի մասին դարձյալ շարունակաբար խոսվել է՝ պառլամենտարիզմի եւ օլիգարխիայի սեպարացիան՝ ՀՀ սահմանադրության 65-րդ հոդվածի կիրառում, որն էլ հնարավորություն կտա բիզնեսը հարկային դաշտ բերել: Իսկ արտաքին ներդրումային կապիտալը թույլատրել միայն այն պարագայում, երբ այն հումք արդյունահանող եւ վերամշակող է եւ ոչ՝ արդյունահանող եւ արտահանող

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել