Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՈՍՆԻԱՅԻ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԵՑ

Մարտ 03,2010 00:00

Լոնդոնում ձերբակալվել է Բոսնիայի նախկին նախագահ Էյուպ Գանիչը, որին Սերբիայի դատարանը մեղադրում է 90-ականներին բալկանյան հակամարտության ժամանակ գործած ռազմական հանցագործությունների մեջ։ news.am-ի մատուցմամբ, 63-ամյա Գանիչը ձերբակալվել է Լոնդոնի Հիթրոու օդանավակայանում։ Բոսնիայի նախկին նախագահը Սերբիայում մեղադրվում է վիրավոր զինծառայողների սպանության մեջ, ինչը Ժնեւյան հռչակագրի խախտում է։ Գանիչը, ինչպես սպասվում է, Սերբիայի իշխանություններին կհանձնվի այն բանից հետո, երբ նրանք Մեծ Բրիտանիա կուղարկեն էքստրադիցիայի համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը: Բելգրադի շրջանային դատարանը 2009 թ. փետրվարին հայտարարել էր բոսնիացի 19 նախկին չինովնիկներին ձերբակալելու մասին, որոնց թվում էր նաեւ Էյուպ Գանիչը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել