Երեկ «Առավոտը» ստացավ slaq.am կայքի անցկացրած հարցման արդյունքները, որոնց միջոցով կայքը փորձել էր շարքային քաղաքացիների կարծիքն իմանալ մեր նախարարների մասին: Հարցմանը մասնակցել է 7882 անձ, եւ նրանց քվեարկության արդյունքում ամենաազնիվ նախարար է համարվել Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը (2097 ձայն): 2-րդ տեղն է զբաղեցրել քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը՝ 1895 ձայն, եռյակը եզրափակում է տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը՝ 1774 ձայնով: Իսկ վատագույն եռյակը եզրափակում են «ամենաանազնիվ» բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը՝ ընդամենը 19 ձայնով, եւ նրանից 4 ձայնով առաջ ընկած մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ու սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արթուր Պետրոսյանը՝ 23-ական ձայնով: Տրանսպորտի եւ կապի նախարար Գեւորգ Պետրոսյանը 1 ձայնի շնորհիվ խուսափել է վատագույն եռյակում հայտնվելուց( հավաքել է 24 ձայն):