Երեկ «Առավոտում» տպագրված «Ձերբակալվե՞լ է» լուրի մեջ տեղեկացրել էինք, որ ՌԴ-ում ձերբակալվել է «Որոգայթ» եւ «Կյանքի գինը» հեռուստասերիալներում հանցաշխարհը կերպավորողներից մեկը։ Մարտի 2-ին, ողջ օրվա ընթացքում, խմբագրությունում չէին դադարում հեռախոսազանգերը. հարցնում էին, թե ո՞վ է նա։ Մեր աղբյուրի տեղեկացմամբ, Սոչիում ձերբակալվել է նախկինում դատված, հետախուզման մեջ գտնվող «Տյոմ Յուժնի» մականունով հայտնի Արտավազդ Լեւոնի Առաքելյանը, որը կասկածվում է խարդախության եւ փաստաթղթերի կեղծման մեջ։