Լրահոս
Օրվա լրահոսը

Օբաման տարվել է

Մարտ 02,2010 00:00

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման գրազ է եկել Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերի հետ, որ Օլիմպիական խաղերի ընթացքում ամերիկացիները կհաղթեն կանադացիներին՝ հոկեյի եզրափակիչ հանդիպմանը: Պարտության դեպքում ԱՄՆ նախագահը պետք է գներ կանադական Molson գարեջրի մեկ արկղ, իսկ կանադական թիմի պարտության դեպքում Ս. Հարփերը պետք է գներ ամերիկյան Yuengling գարեջրի մեկ արկղ:
Կանադացիների թիմը հաղթեց 3: 2 հաշվով, եւ այժմ Օբաման ստիպված է վճարել 43 դոլար 20 ցենտ՝ մեկ արկղ Molson գնելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել