Լրահոս
Օրվա լրահոսը

Գորգիսյանի հիշատակին

Մարտ 02,2010 00:00

«Կեցցե այն Հայաստանը, որ վաղն է գալու». «Սուգը հավերժ է, երբ պայքար չկա». հաճախ էր կրկնում ազգային հերոս, անկախության դրոշակակիր Մովսես Գորգիսյանը: Հատկապես նրա անունը կրող թիվ 158 դպրոցի աշակերտները լավ գիտեն այս խոսքերի ու ազգային-ազատագրական պայքարի իմաստը, ինչի համար 1990 թ.-ին Երասխավանի պատերազմական գործողությունների ժամանակ նահատակվեց Մովսես Գորգիսյանը: Օրերս Կամերային երաժշտության տանը հերոսին նվիրված հուշ-երեկո էր կազմակերպել ՀՀ ԿԳՆ գեղարվեստական դաստիարակության եւ մշակույթի կենտրոնը: Ընդգծված հայացքով, վճռական հայորդին խորհրդային հայրենիքի բանտերում 6 անգամ մեկուսացվել էր ու դեկտեմբերյան ցուրտ, խոնավ պատժախցից էր 6-ամյա դստերը նամակով պատգամել՝ ամեն ինչ անցողիկ է ու միայն հող հայրենին է հարատեւ ու սուրբ:
«Մովսեսն այն հայ մտավորականը, հրապարակախոսը, արվեստագետն ու ազգային գործիչն էր, ով իր ապրած կյանքով ապացուցեց՝ ճշմարիտ ապրելու, գոյատեւելու լավագույն ձեւը ինքնապաշտպանությունն է: Գրիչը զենքով փոխարինելով՝ նա նահատակվեց, ապացուցելու, որ մենք միայն մորթվող ազգ չենք»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց 20 տարի առաջ ամուսնուն հրաժեշտ տված Ռուզան Գորգիսյանը:
Գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանն (Կոմանդոս) ազգային ազատագրական պայքարի մեջ 1991 թվականից է եղել ու անձամբ չի ճանաչել Մ. Գորգիսյանին, սակայն քաջատեղյակ է հերոսի գործին ու կերպարին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել