Լրահոս
Օրվա լրահոսը

Սումգայիթի ու Արցախի մասին

Մարտ 02,2010 00:00

«Շուշի» հիմնադրամի ղեկավար Բակուր Կարապետյանը օրերս կայացած ասուլիսում պատմեց, թե ինչպես են ծնվել իր «Սումգայիթյան ալիքներ» ֆիլմն ու նույն թեմայով գիրքը. «Որպես հեռուստատեսության աշխատող՝ ես այդ օրերին վերցրի տեսախցիկը եւ գնացի Սումգայիթ: Այնտեղ հարցազրույցներ ունեցա ջարդերից տուժածների եւ ականատեսների հետ, եղա 300-ից ավելի թալանված, այրված, խոշտանգման ենթարկված մարդկանց տներում, ինչի արդյունքում էլ ծնվեցին սումգայիթյան ջարդերի մասին պատմող տեսարանները, գիրքն ու «Սումգայիթյան ալիքներ» ֆիլմը»:
Հեղինակը վստահեցրեց, որ թե գրքում, թե ֆիլմում բացառապես իրական պատմություններ են: Բ. Կարապետյանը նշեց նաեւ, որ իր նկարահանած արխիվային նյութերից շատերն այսօր Ադրբեջանն օգտագործում է հակահայկական քարոզչության ժամանակ: Գրողն ասաց, որ սումգայիթյան ողբերգությունների վերաբերյալ 20 ֆիլմի սցենար ունի, սակայն դրանք չի կարողանում կյանքի կոչել՝ ֆինանսական միջոցների բացակայության պատճառով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել