«Forbes» հանդեսը, օլիմպիական խաղերը դեռ չավարտված, անվանել է Խաղերին մասնակցող ամենահարուստ 10 մարզիկներին՝ հաշվի առնելով նրանց 2009 թվականի վաստակած գումարները: Նրանք վարկանիշային այս դասակարգման ցուցակում դասավորվել են այսպիսի հաջորդականությամբ:
1. Շոն Ուայթ, սնոուբորդ, ԱՄՆ: 23-ամյա այս մարզիկը, որի մականունը «թռչող լոլիկ» է, անցած մրցաշրջանում վաստակել է 8 մլն-ից ավելի, որի առյուծի բաժինը գոյացել է հովանավորչական պայմանագրերից:
2. Յու Նա Կիմ, գեղասահք: Կորեացի այս գեղեցկուհին $7,5 միլիոնից ավելի աշխատել է մի շարք հայտնի ֆիրմաների արտադրանքը գովազդելով:
3. Լինդսեյ Վոն, լեռնադահուկ, ԱՄՆ:
Աշխարհի կրկնակի գավաթակիր է ու կրկնակի չեմպիոն: 2009-ին վաստակել է
$3 մլն: Լինդսեյը տեղ է գտել նաեւ Վանկուվերի օլիմպիական խաղերի 10 գեղեցկուհի մարզիկների մեջ:
4. Թեդ Լեգետի, լեռնադահուկ, ԱՄՆ: Թուրինի օլիմպիական խաղերում հաղթելուց հետո նրա գործերը լավացան եւ անցած մրցաշրջանում Թեդի կարողությունն ավելացավ $2 մլն-ով:
5. Ապոլո Անտոն Օնո, չմշկավազք, ԱՄՆ: 27 տարեկանում նա արդեն հասցրել է դառնալ օլիմպիական խաղերի բազմակի հաղթող: 2009-ին վաստակել է $1,5 մլն:
6. Բոդե Միլլեր, լեռնադահուկ, ԱՄՆ: Աշխարհի քառակի չեմպիոնուհուն գովազդները բերել են $1,3 մլն:
7. Գրեհտեն Բլեյլեր, սնոուբորդ, ԱՄՆ:
8. Լինդսեյ Յակոբելիս, սնոուբորդ, ԱՄՆ:
9. Հաննա Տետեր, սնոուբորդ, ԱՄՆ:
10. Մարիա Ռիշ, լեռնադահուկ, ԱՄՆ: