Լրահոս
Օրվա լրահոսը

Օլիմպիական վիճակագրություն

Մարտ 02,2010 00:00

Կանադայում ավարտվեց ձմեռային 21-րդ օլիմպիական խաղերը եւ փակման հանդիսավոր արարողության ժամանակ օլիմպիական դրոշը պաշտոնապես փոխանցվեց 2014 թվականի օլիմպիական խաղերի մայրաքաղաք Սոչիի պատվիրակությանը:
 Վանկուվերում մրցասպարեզ մտան 82 երկրների 2500 մարզիկներ:
Նրանք 15 մարզաձեւերում խաղարկեցին մեդալների 86 հավաքածու:
Օլիմպիական մեդալ նվաճել հաջողվեց 26 երկրների:
Վաստակած ընդհանուր մեդալների քանակով թիմային ոչ պաշտոնական հաշվարկով լավագույն տասնյակը կազմեցին:
 Երկիր       ոսկի   արծաթ    բրոնզ ընդ.
1. ԱՄՆ 9 15 13 37
2. Գերմանիա 10 13 7 30
3. Կանադա 14 7 5 26
4. Նորվեգիա 9 8 6 23
5. Ավստրիա 4 6 6 16
6. Ռուսաստան 3 5 7 15
7. Կորեա 6 6 2 14
8. Չինաստան 5 2 4 11
9. Շվեդիա 5 2 4 11
10. Ֆրանսիա 2 3 6 11
Սպորտում սովորաբար թիմային ոչ պաշտոնական հաշվարկ կատարվում է նաեւ հաշվի առնելով նվաճած ոսկե մեդալների քանակը: Այս դեպքում առաջին տասնյակն էականորեն տարբերվում է նախորդից: Ահա այն:
 Երկիր   ոսկի
1. Կանադա  14
2. Գերմանիա  10
3. ԱՄՆ  9
4. Նորվեգիա  9
5. Կորեա  6
6. Շվեյցարիա  6
7. Չինաստան  5
8. Շվեդիա  5
9. Ավստրիա  4
10. Հոլանդիա  4
Ռուսաստանի համար այս օլիմպիական խաղերն ամենաանհաջողն էին: Ռուսներն ընդամենը երեք ոսկե մեդալով բավարարվեցին 11-րդ տեղով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել