Լրահոս
Օրվա լրահոսը

Երկուական մեկնարկ՝ նույնքան ձախողում

Մարտ 02,2010 00:00

Ձմեռային 21-րդ օլիմպիական խաղերի լեռնադահուկային մրցումներում Հայաստանը ներկայացնող ամերիկաբնակ Անի Մաթիլդա Սերեբրակյանը եւ ծաղկաձորցի Արսեն Ներսիսյանը երկու անգամ ելան մեկնարկի եւ երկու անգամ էլ տապալեցին մրցելույթները: Նրանք սկզբում վերջնագիծ չհասան հսկա ոլորավայրէջքում, իսկ փետրվարի 26-ին եւ 27-ին ձախողվեցին նաեւ ոլորավայրէջքում:
Արմեն Նազարյանի
հաղթանակը՝ 2010-ին
Փետրվարի 27-28-ին Պրահայում անցկացվեց ձյուդոյի աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլի մրցաշարը: Հայաստանը ներկայացնող չորս մարզիկներից գերազանց հանդես եկավ Եվրոպայի նախկին չեմպիոն եւ բազմակի մրցանակակիր, մինչեւ 66 կգ քաշային Արմեն Նազարյանը: Հայ ձյուդոիստը հաղթեց նախնական երեք գոտեմարտերում եւ մտավ եզրափակիչ: Առաջին տեղի համար պայքարում Արմենն ընդամենը 2 րոպե 54 վայրկյանում մաքուր հաղթանակ տարավ ֆրանսիացի Ֆլորենդ Ուրանի նկատմամբ եւ բարձրացավ պատվո պատվանդանի առաջին աստիճանին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել