Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՐԿԵԼԸ ԽՈՍԵԼ Է ԻՐԱՆԻ ԴԵՄ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Մարտ 02,2010 00:00

Միջազգային հանրությունը ներկա պահին քննարկում է Իրանի նկատմամբ ճնշման մեծացման հարցը, եթե վերջինս միջուկային ծրագրում զիջումների չգնա: Այս մասին, news.am-ի մատուցմամբ, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ «Frankfurter Allgemeine Zeitung» թերթին տված հարցազրույցում: Նա հույս է հայտնել, որ պատժամիջոցների հարցին պատասխանատվությամբ կմոտենան նաեւ Ռուսաստանը, Չինաստանը եւ մի քանի այլ երկրներ, ովքեր հոռետեսորեն են տրամադրված այդ խնդրին:
«Որքանով է դա հնարավոր՝ պարզ կլինի եկող շաբաթների ընթացքում»,- ասել է Գերմանիայի կանցլերը՝ հավելելով, որ եթե ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում պատժամիջոցների հարցում միասնական դիրքորոշում չլինի, ապա Եվրոպան ինքնուրույն կգործի: «Լինելով եվրոպացիներ՝ մենք ուզում ենք բոլոր քայլերը միասին ձեռնարկել»,- հայտարարել է կանցլերը:
Նա նաեւ ընդգծել է, որ Իրանում միջուկային զենքի առկայության դեպքում երկրներին սպառնացող ամենալուրջ վտանգն Իրանում ունեցած բիզնեսը կորցնելն է: «Այնպիսի տպավորություն ունենք, որ որոշ ոլորտներում Իրանը կարձագանքի ճնշմանը»,- հույս է հայտնել Անգելա Մերկելը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել