Լրահոս
Օրվա լրահոսը

ՅԱՆՈՒԿՈՎԻՉԸ ՄԵԿՆԵՑ ԲՐՅՈՒՍԵԼ

Մարտ 02,2010 00:00

Ուկրաինայի նորընտիր նախագահ Վիկտոր Յանուկովիչը մարտի 1-ին մեկօրյա այցով ժամանել է Բրյուսել: Ինչպես հաղորդում է news.am-ը, իր առաջին այցի շրջանակներում Ուկրաինայի նախագահը հանդիպումներ է ունենալու Եվրոպական միության հաստատությունների ղեկավարների հետ: Մասնավորապես՝ Ուկրաինայի նորընտիր նախագահը հանդիպումներ կունենա ԵՄ նախագահ Հերման Վան Ռոմպեյի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուի, Եվրախորհրդարանի նախագահ Եժի Բուզեկի, ԵՄ Արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի հետ:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենի հետ, ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, հանդիպում չի նախատեսվում:
Հիշեցնենք, որ մարտի առաջին տասնօրյակում Յանուկովիչը մտադիր է այցելել նաեւ Մոսկվա, ուր նրան հրավիրել է Դմիտրի Մեդվեդեւը:
Ինչ վերաբերում է Ուկրաինայի վարչապետ Յուլիա Տիմոշենկոյին, ապա վերջինս բոլոր ազգային-հայրենասիրական ուժերին հրավիրել է մասնակցելու Կիեւում մարտի 9-ին կայանալիք Տարաս Շեւչենկոյի հիշատակին նվիրված հանրահավաքին: Հիշեցնենք, որ 2001թ.-ի այդ օրը Կիեւում բախում էր եղել «Ուկրաինան առանց Կուչմայի» շարժման ակտիվիստների ու ոստիկանների միջեւ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել