Լրահոս
Օրվա լրահոսը

ՎՐԱՍՏԱՆՆ ԷԼ ԱՅՆ ՉԷ՞

Մարտ 02,2010 00:00

Միջազգային ասպարեզում Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հեղինակությունը խաթարվել է, իսկ ժողովրդականությունը՝ հավասարվել զրոյի, news.am-ի մատուցմամբ, «Ախալի Թաոբա» թերթին հայտարարել է «Հանուն հաղթանակի» կուսակցության առաջնորդ, փաստաբան Շալվա Խաչապուրիձեն: Փաստաբանի խոսքով, այսօրվա դրությամբ ԱՄՆ նախագահի վարչակազմն այլեւս չի հետաքրքրվում Վրաստանով: Նա նշել է, որ չնայած Սահակաշվիլիի բազմաթիվ փորձերին՝ ինչ-որ կերպ վերականգնել կապերը Վաշինգտոնի հետ, Օբաման եւ նրա վարչակազմը վերջինիս վրա ուշադրություն չեն դարձնում:
Այդուհանդերձ, երեկ ԱՄՆ դեսպան Ջոն Բասսը բացել է «Գոնիոյի» ռադարային կայանը, որի շահագործումը հանձնվել է Վրաստանի զինված ուժերի ծովափնյա պահպանության ծառայությանը:
Ինչպես հայտնում է Վրաստան Online-ը, վկայակոչելով ամերիկյան դեսպանատունը, «Գոնիո» ռադարային կայանը Վրաստանին կօգնի հաջողությամբ կառավարել ծովափը եւ հայտնաբերել ու կանխել ծովահենության դեպքերը: Ռադարային կայանի կառուցման համար ծախսվել է շուրջ 502 հազար դոլար: Նախագիծը ֆինանսավորվել է ԱՄՆ կառավարության կողմից: Այս նախագծի շրջանակներում արդեն չորս ռադարային կայան է կառուցվել Վրաստանում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել