Ֆրանսիայում հայտարարվել է համազգային աղետ. ուժգին փոթորիկը դարձել է տասնյակ մարդկանց մահվան եւ ավերածությունների պատճառ: Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը հայտարարել է, որ միջոցներ են հատկացվելու ավերածությունների հետեւանքները վերացնելու համար: Այս մասին հաղորդում է BBC-ն: «Քսինթիա» փոթորկից տուժել են Ֆրանսիայի, Պորտուգալիայի եւ Իսպանիայի առափնյա շրջանները: Փոթորիկն առաջացրել է տեղատարափ անձրեւներ, իսկ քամու ուժգնությունը կազմել է 140 կմ/ժ: Փոթորկի հետեւանքով Ֆրանսիայում զոհվել է առնվազն 45 մարդ, զոհեր կան նաեւ Իսպանիայում եւ Պորտուգալիայում:
Ֆրանսիայում միլիոնավոր տներ հոսանքազրկվել են, տասնյակ մարդիկ անհետ կորած են համարվում, 59 մարդ վիրավորվել է: Air France ավիաընկերությունը հետաձգել է «Շառլ դե Գոլ» օդանավակայանից նախատեսվող 100 չվերթներ: