Փետրվարի 27-ին Չիլիի ափերի մոտ 8 բալ ուժգնությամբ երկրաշարժ էր գրանցվել, որի արդյունքում զոհվել էր առնվազն 47 մարդ: Կան ավերածություններ, վնասվել է հեռախոսային կապը, ընդհատվել է էլեկտրամատակարարումը: Դեռեւս ամբողջությամբ չի որոշվել վնասի չափը: Reuters-ի մատուցմամբ, երեկ դեռեւս չի գործել մայրաքաղաք Սանտյագոյի միջազգային օդանավակայանը, բոլոր չվերթները հետաձգվել են:
Հիշեցնենք, որ ստորգետնյա ցնցումները եղել են Սանտյագոյից 320 կմ դեպի հյուսիս: Էպիկենտրոնը գտնվել է մեծությամբ երկրորդ քաղաքի՝ Կոնսեպսիոնի մոտակայքում, որտեղ ապրում է 400 հազար մարդ:
Թվով երկրորդ երկրաշարժը Չիլիում տեղի է ունեցել մարտի 1-ի գիշերը, այս անգամ երկրի կենտրոնում՝ 6.2 մագնիտուդ ուժգնությամբ: Ստորերկրյա ցնցումների էպիկենտրոնը եղել է Խաղաղ օվկիանոսում՝ 35 կմ խորության վրա, Տալկա քաղաքից 120 կմ հյուսիս-արեւմուտք: Նոր զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ չկան: Փոխարենը նախօրեին Չիլիի նախագահ Միշել Բաչելետը հայտնել էր փետրվարի 27-ի հզոր երկրաշարժի արդյունքում 708 զոհերի մասին: