Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) առաջնորդ Աբդուլլա Օջալանին իրականում ձերբակալել եւ Թուրքիային են հանձնել Իսրայելի կենտրոնական հետախուզության՝ MOSSAD-ի գործակալները: Այս մասին tert.am-ի մատուցմամբ, գրել է Քենիայում լույս տեսնող Daily Nation թերթը:
Պարբերականի փոխանցմամբ, Օջալանի ձերբակալության հարցում Թուրքիայի այն ժամանակվա վարչապետ Բյուլենթ Էջեւիթն աջակցություն է խնդրել իր իսրայելցի գործընկերոջից՝ Բինիամին Նեթանյահուից, որն էլ MOSSAD-ի ղեկավար Էֆրաիմ Հալեւին հրահանգել է PKK-ի առաջնորդի ձերբակալության համար ձեւավորել հատուկ գործակալների խումբ:
Թերթի տեղեկացմամբ, 6 հոգուց բաղկացած գործակալների խումբը կարողացել է Օջալանի վստահությանն արժանանալ քրդերենին տիրապետելու շնորհիվ: