Լրահոս
Օրվա լրահոսը

Այցելություն՝ ծննդավայր

Մարտ 02,2010 00:00

Որտեղ էլ ձեւավորվել է հայրենիքին օգտակար լինելու վճռականությունը

\"\"«ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, եզրափակելով մոտ մեկ տարի առաջ մեկնարկած եւ Հայաստանի գրեթե բոլոր բուհերում անցկացված «ՎիվաՍել-ՄՏՍ»՝ բիզնես, որն ունի առաքելություն» թեմայով դասախոսությունների շարքը, օրերս այցելել է Լիբանան եւ հանդիպել հայրենիքում գործունեություն ծավալող կազմակերպությունների մասին տեղեկություններ ստանալ ձգտող երիտասարդության հետ:
«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը վաստակել է Հայաստանում բջջային առաջատար օպերատորի հեղինակությունը: Մենք կարողացանք հաջողության հասնել կառավարման ճիշտ մոդել ընտրելու, հաջողության հարցում երբեք չկասկածելու եւ մեր հասարակության համար կորպորատիվ պատասխանատվությամբ առաջնորդվելու շնորհիվ: Դրա համար ես երախտապարտ եմ «ՎիվաՍել-ՄՏՍ» ընտանիքի անդամներին եւ ծննդավայրիս, որովհետեւ տարիներ առաջ, հենց այստեղ են ձեւավորվել հայրենիքի մասին պատկերացումներս ու անպայման օգտակար լինելու վճռականությունը: Ցանկանում եմ այստեղ նստած երիտասարդների աչքերում տեսնել անպայման հաջողելու այդ նույն կրակը…»,- դիմելով լսարանին՝ նշել է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրենը:
Փետրվարի 24-25-ը Լիբանանի հայ համայնքի հետ հանդիպումների ընթացքում «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, Հայկազյան համալսարանի ուսանողներից բացի, հանդիպեց նաեւ կրթական հետեւյալ հաստատությունների ուսանողներին՝ Մեսրոպյան վարժարան (Բուրջ Համուդ), Հայ կաթողիկե վարժարան, Գեւորգ Հարբոյան դպրոց (Զալքա), Հայ կաթողիկե վարժարան, Սբ. Հռիփսիմյանց դպրոց (Ֆանար), Հայ կաթողիկե վարժարան, Հայ ավետարանական դպրոց (Բեյրութ), Հայ ավետարանական կենտրոնական բարձրագույն վարժարան (Աշրաֆիեհ), Շամլյան Թաթիկյան դպրոց (Բուրջ Համուդ), Հայ ավետարանական դպրոց, Եղիշե Մանուկյան դպրոց (Դըբբայե), Հայ ազգային վարժարան, Սոֆյա Հակոբյան դպրոց (Բուրջ Համուդ), Հայ ազգային վարժարան, Դարուհի-Հովակիմյան վարժարան (Ջեսր Էլ Բաշա), ՀԲԸՄ դպրոց եւ Հայկ Արսլանյան ճեմարան (Մեզհեր), Համազգայինի դպրոց:
Հիշատակված կրթական հաստատությունների ուսանողների համար կազմակերպվեց նաեւ վիճակահանություն, որի արդյունքում շահած վեց հաստատությունները հնարավորություն ստացան այցելելու Հայաստան եւ շրջելու Հայաստանի պատմամշակութային տեսարժան վայրերով: «ՎիվաՍել-ՄՏՍ»-ն ամբողջությամբ կհոգա Հայաստանում գտնվելու նրանց ճանապարհային եւ կեցության ծախսերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել