Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵԿԱՄՅԱ «ԿԱԼԱՆԱՎՈՐԸ»

Մարտ 02,2010 00:00

2010 թ. փետրվարի 1-ի դրությամբ, Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում պահվում է 4394 մարդ, որից 1281-ը՝ կալանավոր: 2009թ. փետրվարի 1-ի դրությամբ, քրեակատարողական հիմնարկներում պահվում էր 3965 մարդ, որից 861-ը՝ կալանավոր:
ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում փետրվարի 1-ի դրությամբ պահվում է 124 կին դատապարտյալ, 17 անչափահաս դատապարտյալ, 44 կին կալանավորված անձ, 27 տղա անչափահաս կալանավորված անձ: Բացի այդ, «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի կանանց տեղամասում իրենց մայրերի հետ պահվում են մինչեւ 3 տարեկան 3 երեխաներ, որոնցից մեկը ծնվել է 2009 թվականին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել