2010 թվականի հունվարին Հայաստանի շինարարության ոլորտում, 2009 թվականի հունվարի համեմատությամբ, կապիտալ ներդրումների ծավալը կրճատվել է 10,7%-ով եւ կազմել ընդամենը 9.8 մլրդ դրամ: Ինչպես «Արմինֆո» գործակալությանը հաղորդել են ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, 2010թ. հունվարին, 2009 թվականի դեկտեմբերի համեմատությամբ, շինարարության ծավալները կրճատվել են 87,2%-ով: 2010 թվականի հունվարին պետբյուջեի միջոցներից կապիտալ շինարարության ոլորտում ներդրվել է 919,6 մլն դրամ, կազմակերպությունները կապիտալ շինարարությանն ուղղորդել են 3 մլրդ դրամ: Բնակչությունն այդ ոլորտում ծախսել է 941,5 մլն դրամ: