Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կյոռլինգ. մեզ համար հեռավոր մարզաձեւ

Փետրվար 27,2010 00:00

1998 թվականի Նագանոյի օլիմպիական խաղերում ականատես եղանք նոր մարզաձեւի, որի անունը՝ կյոռլինգ, մինչ այդ մեզ անհայտ էր:
Կյոռլինգը ծնվել է Շոտլանդիայում՝ 16-րդ դարի սկզբին: Անգամ «անձնագիր» ունի՝ Դանբան ցամաքած լճի հատակում գտնված, այսպես կոչված, կյոռլինգի քարը, որի վրա փորագրված է 1511 թվականը:
Որպես առանձին մարզաձեւ, կյոռլինգի կանոնները մշակվել են 19-րդ դարի առաջին կեսին եւ ցայսօր գրեթե փոփոխության չեն ենթարկվել:
Մարզաձեւի աշխարհի անդրանիկ առաջնությունը (տղամարդիկ) անցկացվել է 1959-ին, իսկ օլիմպիական պաշտոնական գրանցում (տղամարդիկ եւ կանայք) այն ստացել է 1998 թվականին՝ Նագանոյում:
Կյոռլինգում թիմը, որպես կանոն, չորս հոգանոց է: Խաղը բաղկացած է 10 անկախ փուլերից (էնդ), որոնցից յուրաքանչյուրում թիմերը կատարում են քարի 8-ական «նետում»: Բոլոր 16 նետումներից հետո հաշվվում են էնդերի միավորները եւ հաշվարկային մեկական միավոր տրվում է այն քարերին, որոնք ավելի մոտ են գտնվում «տան» կենտրոնին:
Կյոռլինգ խաղն ունի բազմաթիվ նրբություններ, որոնց թվարկումը այս դեպքում հայաստանցի մարզասերին առանձնապես ոչինչ չի տա: Ավելի լավ է՝ փորձենք մեզ համար անծանոթ խաղի մասին ընդհանուր պատկերացում կազմել լուսանկարներով:

\"\"

\"\"

\"\"

\"\"

\"\"

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել