Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԼԱՎ ԼՈՒՐ՝ ԱՐԵՎՄՏԱՀԱՅԵՐԵՆԻ ՄԱՍԻՆ

Փետրվար 27,2010 00:00

Տեղեկացրել էինք, որ օրերս Փարիզում կայացել է «Թարգմանությունը եւ մշակութային միջնորդությունը» թեմայով գիտաժողով, որի շրջանակներում ներկայացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործունեությունը՝ լեզվաբանության ուղղությամբ. մասնավորապես կազմվել անհետացման սպառնալիքի տակ գտնվող Լեզուների նոր քարտեզը: «Առավոտը» ստացել է մեր ամերիկաբնակ հայրենակից Հակոբ Կուլուջյանի ([email protected]) նամակն այն մասին, որ արեւմտահայերենին եւս տրվել է վտանգված լեզվի կարգավիճակ: Հայազգի պրոֆեսորը գրում է, որ դրա համար ինքը պայքարել է երկար տարիներ եւ ուրախ է, որ վերջապես թափված ջանքերը փոխհատուցվում են: Կուլուջյանի խոսքով, փաստն ուրախալի է նրանով, որ ֆինանսական առումով հեռանկարներ են բացվում: Դա նման է նրան, որ վատ խնամված ու քայքայված ընտանիքի երեխայով հետաքրքրվեն՝ երեխայի իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել