Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՍԱԴԱՄԻՆ ԾԱՌԱՅԱԾ ՍՊԱՆԵՐԸ ԿՎԵՐԱԴԱՌՆԱՆ ԲԱՆԱԿ

Փետրվար 27,2010 00:00

Իրաքի կառավարությունը որոշել է վերադարձնել եւ իրենց պաշտոններում վերականգնել ավելի քան այն 20 հազար սպաներին, որոնք ծառայել են Սադամ Հուսեյնի իշխանության օրոք: lenta.ru-ի մատուցմամբ, Իրաքի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը հայտարարել է, թե երկրի վարչապետ Նուրի ալ-Մալիկին հավանություն է տվել նախկին սպաներին բանակ վերադարձնելու ծրագրին: Որոշումը, որն ընդունվել է նախարարների կոմիտեի փետրվարի 25-ի նիստում, ինչպես ասված է կառավարության հայտարարությունում, անմիջապես էլ ուժի մեջ է մտել: «Իրաքիյա» կոալիցիայի ներկայացուցչի կարծիքով, վարչապետի որոշումը խորհրդարանական ընտրությունների փուլում՝ նախընտրական պայքարի համատեքստում կատարված քայլ է, որով ալ-Մալիկին հույս ունի ավելի մեծ թվով ընտրողների քվեներ ստանալ:
Նախկին սպաներին բանակ վերադարձնելու որոշումը միանշանակորեն չի ընդունվել նաեւ այն պատճառով, որ նախընտրական արշավի դեռ սկզբնական փուլում ընտրություններին մասնակցել արգելվել էր ավելի քան 500 այն սունի թեկնածուներին, որոնք կասկածվել էին նախկին բռնապետի ռեժիմի եւ Հուսեյնի գլխավորած «Բաաս» կուսակցության հետ առնչություններ ունենալու մեջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել