Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՆՓՈՒՅԹ ԲԺԻՇԿՆ ԱՆՓՈՒՅԹ Է ՆԱԵՎ ԲՐԱԶԻԼԻԱՅՈՒՄ

Փետրվար 27,2010 00:00

Բրազիլացի երկու բժիշկներ հիվանդանոցներից մեկում իրենց ծննդաբերող հիվանդին թողած՝ հենց ծնարանում ծեծկռտուք են սարքել: Ու մինչ նրանք թավալ են տվել հատակին՝ ծննդաբերող կնոջը ժամանակին բուժօգնություն չցուցաբերելու արդյունքում երեխան մահացել է: «ՀԼԸ-ծՏՉՏրՑՌ»-ի մատուցմամբ, բժիշկների միջեւ ծեծկռտուքի եւ ձեռնամարտի վերածված բանավեճը ծագել էր 32-ամյա բրազիլուհի Ժիսլեն Սանտանային սպասարկելու շուրջ: Բժիշկներից յուրաքանչյուրը պնդել էր, թե ինքը պետք է ընդունի ծնունդը: «Նրանք սկսեցին թավալվել հատակին, իսկ իմ կինը գոռում էր, որ նրանք դա դադարեցնեին»,- պատմել է Սնտանայի ամուսինը: Ընդ որում, այդ ողջ ընթացքում ծնարանի դռները կրնկի վրա բաց են եղել եւ կիսամերկ կինը դարձել է հիվանդանոցի աշխատողների եւ հիվանդների ցուցադրության առարկան: Միջադեպից հետո երրորդ բժիշկը ստիպված է եղել կնոջը կեսարյան հատում անել, բայց արդեն ուշ է եղել. երեխային փրկել չի հաջողվել:
Կռվարար երկու բժիշկներն էլ հեռացվել են աշխատանքից: Տեղական ոստիկանությունը դեպքի առթիվ հետաքննություն է սկսել: Ժիսլեն Սանտանայի ամուսինը հայտարարել է, թե մտադիր է դիմել դատարան՝ բարոյական վնասի փոխհատուցում ստանալու պահանջով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել