Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԼՐՏԵՍԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ Է 12 ՏԱՐՎԱ ԲԱՆՏԱՐԿՈՒԹՅԱՆ

Փետրվար 27,2010 00:00

Ադրբեջանում 12 տարվա ազատազրկման է դատապարտվել Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ մեղադրված Ռուսլան Ադիլօղլու Ալիխանովը: Նրան մեղադրանք էր առաջադրվել «պետական դավաճանության» հոդվածով: Ադրբեջանի իրավապահները քննություն էին անցկացրել, որի ընթացքում հայտնի էին դարձել ՌԴ-ի հետ Ալիխանովի համագործակցության բոլոր մանրամասները: Ալիխանովը ծնվել էր Ռուսաստանի Կրասնոդարի մարզում եւ ծառայության անցնելով ԽՍՀՄ զինված ուժերում՝ աշխատել էր Անվտանգության պետական կոմիտեի ռազմական հակահետախուզության վարչությունում՝ «Կուպեց» ծածկանունով: ԽՍՀՄ փլուզումից հետո նա համագործակցել էր Ադրբեջանի հատուկ ծառայությունների հետ, իսկ ավելի ուշ՝ 1994թ.-ին շփումներ էր հաստատել ՌԴ անվտանգության դաշնային ծառայության հետ, այս անգամ՝ «Կուպին» ծածկանունով:
Ադրբեջանցի իրավապահները պարզել էին նաեւ, որ ՌԴ հատուկ ծառայությունների հետ համագործակցության պայմանների համաձայն, Ալիխանովը Ռուսաստանին գաղտնի տեղեկություններ էր փոխանցել Ադրբեջանի ռազմական պոտենցիալի, կապի ստորաբաժանումների տեղակայման մասին: Բացի այդ, նա տվյալներ էր փոխանցել նաեւ արտերկրից Գյանջայի օդակայան բերված ռազմական տեխնիկայի եւ ռազմամթերքի վերաբերյալ՝ օգտվելով օդակայանում քաղաքացիական պաշտոն զբաղեցնելու հանգամանքից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել