Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Էշտոնին քննադատել են Ուկրաինա մեկնելու համար

Փետրվար 27,2010 00:00

\"\"Եվրամիության անդամ երկրների կառավարությունների ներկայացուցիչները խստորեն քննադատել եմ ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով ԵՄ գերագույն հանձնակատար, նախարար Քեթրին Էշտոնին՝ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի երդմնակալության արարողությանը մասնակցելու համար: Բանն այն է, որ այդ արարողությանը զուգահեռ, փետրվարի 25-ին Իսպանիայում տեղի է ունեցել ԵՄ անդամ երկրների պաշտպանության նախարարների եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսսենի հանդիպումը, որին, ենթադրվում էր, որ Էշտոնը պետք է անպայմանորեն մասնակցեր: Բարոնուհի Էշտոնի հասցեին ուղղված քննադատությամբ հանդես են եկել Ֆրանսիայի, Նիդեռլանդների, Իսպանիայի պաշտպանության նախարարները. «Մի՞թե անհեթեթ չէ, երբ Լիսաբոնյան պայմանագրի կնքումից հետո ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի հանդիպմանը, որին մասնակցում է Դաշինքի գլխավոր քարտուղարը, բացակայում է Եվրամիության անվտանգության քաղաքականության հարցերով գլխավոր հանձնակատարը»:
Նախարարները շեշտել են, թե, ի տարբերություն Էշտոնի, նախկին գերագույն հանձնակատար Խավիեր Սոլանան երբեք նման հանդիպումները չի արհամարհել: ԵՄ-ում նախագահող երկրի՝ Իսպանիայի պաշտպանության նախարար Կարմե Չակոն էլ ափսոսանք է հայտնել տիկին Էշտոնի կողմից ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ հանդիպումը Յանուկովիչի երդմնակալությանը ստորադասելու կապակցությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել